Baadmein

Mare

Mare Silver

  • Oliver Green
  • Առկա
  • Անվճար Առաքում Ամբողջ Հայաստանում
84.000֏ 105.000֏

Description

Մեխանիզմ Miyota 2304 Չժանգոտվող Պողպատ, Սափֆիրե Ապակի՝ Հակաանդրադարձող Ծածկույթով ու լուսարձակող շվեյցարական կետերով և պողպատե սլաքներով

Երկիր Դանիա
Սեռ Տղամարդու
Ժապավենի Տեսակ Ռետինե
Պատյանի Չափս 40
Կատեգորիաներ
ֆունկցիաներ
Մոդել 310107/322012
Երաշխիք 2 Տարի
Ի՞նչ կա Տուփի Մեջ

Ժամացույցի Մասին

Իհարկե, Mare-ն ստեղծվել է օվկիանոսի համար, բայց անկեղծ լինենք — մենք բոլորս այն հիմնականում կրում ենք պարզապես այն տպավորություն ստեղծելու համար, որ մենք պատկանում ենք օվկիանոսին։ Արդեն քո ընտրությունն է, սուզվել թե չէ։ Կորպուսը պատրաստված է բարձրորակ 316L չժանգոտվող պողպատից՝ այլ կերպ ասած՝ ամուր և էլեգանտ։ Յուրաքանչյուր ժամացույց ունի իր անհատական համարը՝ որովհետև քո ժամացույցը արժանի է յուրահատուկ ինքնություն ունենալ։ Սև ցուցատախտակը կատարյալ կերպով որսում է լույսը՝ լուսարձակող շվեյցարական կետերով և պողպատե սլաքներով։ Ապակին՝ ուռուցիկ սափֆիրե բյուրեղ՝ հակաարտացոլող ծածկույթով։ Հայերեն ասած՝ անչափ ամուր ու հեշտ ընթերնելի, նույնիսկ ամենաթեժ լույսի տակ։ Ամեն ինչ արված է, որ դու միշտ լինես ժամանակին։ Փորձարկված մինչև 200 մետր ջրակայունություն — ջրի շիթերը չեն վախեցնում, քանի-որ փորձառու է անգամ սքուբա-դայվինգի համար։

Բրենդի Մասին

Brand Logo

Կոպենհագենի սրտում ծնված Oliver Green-ը նորովի է ձևավորում ժամացույց կրելուն տրվող իմաստը։ Ալեքս Հյոգ Անդերսենի հիմնած այս բրենդը հիմնված է մարդկային պարզության ու անկեղծության վրա՝ հեռու ցուցադրական շքեղությունից և դատարկ խոստումներից։ Այն կենտրոնանում է ամենակարևորի վրա՝ ազնիվ դիզայնի և իրական կապի։ Oliver Green-ի յուրաքանչյուր ժամացույց ունիսեքս է՝ ստեղծված առօրյա կյանքի համար և նախատեսված՝ երկար տարիներ ծառայելու։ Բրենդը հավատում է, որ ժամացույցը չպետք է որոշի, թե ով ես դու, այն պետք է արտացոլի քեզ։ Պարզ դիզայնով և անկեղծ հումորով համեմված Oliver Green-ը առանձնանում է կատարյալ երևալու մոլուցքով լի աշխարհում։ Յուրաքանչյուր ժամացույց պատմում է պարզության և ներքին վստահության պատմություն՝ դառնալով զրույց սկսելու առիթ և ինքնարտահայտման խորհրդանիշ։