Մեր Պատմությունը
Արժևորելով յուրահատուկ ճաշակն ու վարպետությունը, BAAD | MEIN-ը ծնվել է Հայաստան բերելու աշխարհի լավագույն ժամագործական ստեղծագործությունները։ Մեր համար ժամացույցը պարզապես զարդ չէ․ այն գրավականն է ինքնաարտահայտման և ֆինանսական կայունության, արվեստի ձև, որը պատմում է, թե ինչպես է մարդը արժևորում ժամանակը։ Այս ամենը ընդգծելու համար մենք ընտրել և ներկայացնում ենք այնպիսի միջազգային ժամագործական բրենդեր, որոնք ունեն փորձված վարպետություն, յուրահատուկ դիզայն և տարբերվող ոգի։
Այսօր BAAD | MEIN-ը հպարտ է լինել Դանիական Nordgreen, Oliver Green, Ֆրանսիական Briston և Շվեյցարական Pierre Ricaud բրենդերի բացառիկ, պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Ներշնչված Baader–Meinhof երևույթից՝ մենք այստեղ ենք ոչ միայն առաջարկելու յուրօրինակ ժամացույցներ, այլև ձևավորելու նոր մշակույթ ժամանակի շուրջ։ Երևույթը ասում է, որ երբ նկատում ես ինչ-որ բան, տեսնելու ես այն ամենուր։
Մենք հավատում ենք, որ ժամագործությունը այն արժեքն է, որը պետք է նկատել և ապրել դրանով շրջապատված։ Հիմա քո ԺԱՄԱՆԱԿՆ է ՆԿԱՏԵԼՈւ։
Սա է BAAD | MEIN-ի հոգին՝ Արժեքները դարձնել տեսանելի։
Մեր Տեսլականը
Միավորել Հայաստանի ժամագործության սիրահարներին և դառնալ բացառիկ վարպետության գլխավոր կամուրջը: Աշխարհից բերել այն արվեստը, որը երկար ժամանակ բացակայում է, նրանց համար, ովքեր իսկապես գնահատում են այն։
Մեր Առաքելությունը
BAAD | MEIN-ի առաքելությունն է ընտրել և Հայաստան բերել համաշխարհային բրենդերի բացառիկ ժամացույցները՝ թե՛ շքեղ և թե՛ հասանելի մոդելներ, որոնք արտացոլում են իրական դիզայնն ու վարպետությունը։
Մենք ընտրում ենք իրենց վարպետությամբ, առաքելությամբ, յուրահատուկ բնավորությամբ առանձնացող այնպիսի բրենդեր, որոնք բացակայում են հայկական շուկայում և իրականացնում ուղիղ ներմուծում, դառնալով նրանց բացառիկ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Մեր նպատակն է դարձնել արժեք ներկայացնող ժամացույցները հասանելի ավելի լայն լսարանի համար՝ պահպանելով իսկության և սպասարկման բարձր չափանիշները։
Մենք կառուցում ենք ժամագործական արվեստի սիրահարների աճող համայնք Հայաստանում՝ իրազեկվածության բարձրացման, գիտելիքի տարածման և ժամագործության մշակույթի զարգացման միջոցով։